ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Էստոնիա-Հայսատան. ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

Էստոնիա-Հայսատան. ստորագրվել է համագործակցության համաձայնագիր
22.09.2014 | 16:37

Պաշտոնական այցով Էստոնիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Էստոնիայի կրթության և գիտության նախարար Եվգենի Օսսինովսկին ստորագրել են համաձայնագիր՝ Հայաստանի և Էստոնիայի միջև կրթության և հետազոտության բնագավառում համագործակցության վերաբերյալ: Համաձայնագրով նախատեսվում է ամրապնդել և զարգացնել միջնակարգ, միջին մասնագիտական, բարձրագույն կրթության և գիտահետազոտական հաստատությունների միջև փոխադարձ հարաբերությունները:

Մասնավորապես նախատեսվում է խրախուսել փոխանակման ծրագրերը՝ աշակերտների, ուսանողների, ուսուցիչների, դասավանդող և գիտական անձնակազմերի համար՝ գիտահետազոտական և կրթական հաստատությունների կուտակած փորձին և ձեռքբերումներին ծանոթանալու նպատակով: Կողմերը կնպաստեն նաև երկու երկրների լեզվի, պատմության և մշակույթի ուսումնասիրմանը և դասավանդմանը կրթական հաստատություններում, ինչպես նաև կաջակցեն մասնագետների, մեթոդական ձեռնարկների և դասագրքերի փոխանակմանը:

Դիտվել է՝ 1185

Մեկնաբանություններ